Բերմուդյան եռանկյունու ոլորտը համարվում է ամենաառեղծվածային և վտանգավոր տեղը Ատլանտյան ջրերում: Դարեր ի վեր այստեղ անհետացել է օդային և ծովային տեխնիկան՝ անձնակազմով: Ոմանք արդարացիորեն նշում են, որ այս շրջանում անոմալիաները տեղի են ունենում միանգամայն հասկանալի պատճառներով. այստեղ նավիգացիան հասարակ չէ, առկա են բազմաթիվ ծանծաղուտներ, իսկ ակնթարթորեն ձևավորվող փոթորիկներն ու ցիկլոնները խլում են օդաչուների և նավաստիների կյանքը:
Տրամաբանական տեսանկյունից այս փաստարկները համոզիչ են, բայց ինչպե՞ս են սկեպտիկները բացատրում այն փաստը, որ տեխնիկայի անհետացումը Բերմուդյանում մի քանի անգամ գերազանցում է Ատլանտյան օվկիանոսի ցանկացած այլ հատվածի թվին:
ԱՄՆ օդերևութաբանները զբաղվել են այս ոլորտի հետազոտությամբ և հանգել են որոշակի եզրակացության, ինչը կարող է վերջ տալ եռանկյունու առեղծվածին:
Կոլորադոյից օդերևութաբան Սթիվ Միլլերը, որը մոտ 10 տարի զբաղվել է առեղծվածային գոտում եղանակի հետազոտությամբ, հանգել է հետաքրքիր և ճշմարտանման եզրակացության:
Նրա կարծիքով՝ Բերմուդյան եռանկյունու վտանգավորության պատճառը թաքնված է այդ տարածքում օդային անոմալիայի մեջ: Իր կռահումները պրակտիկայում հաստատելու համար նա կազմակերպել է սեփական թիմ: