ՄարգոՍ գրառումը մեկնաբանությունների համար փակել է ․․․ ձեր աջակցության մաքսիմումը հայրենիքին Լավրովի պլանը չէր

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն։ Սաֆարյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

ՄարգոՍ գրառումը մեկնաբանությունների համար փակել է։ Կա մեկը, որ կարող է գրառում անել? Հարցրեք’ ձեր աջակցության մաքսիմումը հայրենիքին Լավրովի պլանը չէր, որով հայոց ազատագրական պայքարը ու դրա համար թափված արյունը զրո էր դառնում, քանի որ հողերը տրվում էին, Արցախի կարգավիճակը մնում անորոշ Պուտինի ասած Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում?

Ուրիշ բան մի գրեք։ Հարցրեք’ ձեր բոլորիդ կոլեկտիվ մաքսիմումը սա էր?

Ավելի վաղ հայտնել էինք, որ RT հեռուստալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտք գործելու արգելքին:

Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր մուտքը ևս արգելված է Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ