2017 թ. մարտին 31-ամյա կինը գնաց Բառնաուլի հիվանդանոց:Կինը հղիության 41-րդ շաբաթում էր, և ուզում էր միայն բժիշկներին հարցնել՝ արդյոք իր երեխան առողջ է: Կինը բժիշկներին ասաց, որ հղիության ընթացքում ոչ մի հետազոտություն չէր անցել:
Սակայն երբ 41 շաբաթ անց նա կծկումներ չունեցավ, որոշեց, այնուամենայնիվ, բժշկի դիմել:Բժիշկները մանրամասն զննեցին կնոջը և հազիվ էին հավատում իրենց աչքերին: Երեխան մեծանում էր մոր ոչ թե արգանդում, այլ որովայնի խոռոչում:
Այդ հազվագյուտ վիճակն արտարգանդային հղիության ձևերից մեկն է, երբ պտուղը որովայնի խոռոչում է զարգանում: Այդպիսի հղիության դեպքում ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է, բայց հազվագյուտ դեպքերում երեխան կարող է առողջ ծնվել:
Բժիշկները երիտասարդ կնոջն ուղարկեցին վիրահատության պատրաստվելու: Այդպիսի վիրահատության դեպքում և՛ մայրը, և՛ երեխան մեծ վտանգի են ենթարկվում:
Վիրահատությունը մոտ 2 ժամ տևեց:Մոր որովայնից ամնիոտիկ պարկը հանելով՝ բժիշկներն իսկական հրաշքի ականատես եղան:Աղջիկը շնչում էր, լիովին ձևավորված էր, առողջ և մոտ 4 կգ էր կշռում: