«Ֆրանսահայերի մի մասը դեմ է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը».Չավուշօղլու

Թուրքայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում, թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ասել է, որ Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:

Թուրքական համայնքի հետ նախարարի հանդիպման տեսագրությունը տեղադրվել է նրա Թվիթերի էջում:

Նախարարը նշել է, թե «որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարուզում»: Նա հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նմանօրինակ երևույթների դեմ»:

Չավուշօղլուն ասել է, թե «թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ»:

Ըստ Չավուշօղլուի՝ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է այցելել Թուրքիա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ