Եղիսաբեթ II-ը թաղվել է Վինձորի ամրոցի Գեորգ VI թագավորի մատուռում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թաղված է Վինձոր ամրոցի Գեորգ VI թագավորի հուշահամալիրում, հայտնում է Press Association-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

Մոսկվայի ժամանակով 21:30-ի սահմաններում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել են միայն թագավորը և թագավորական ընտանիքի անդամները։ Թագուհին թաղվել է իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին, Թագավոր Ջորջ VI-ի հիշատակի մատուռում: Այնտեղ արդեն թաղված են Եղիսաբեթի ծնողները՝ թագավոր Ջորջ VI-ը և թագուհի Եղիսաբեթը, ինչպես նաև նրա քրոջ՝ արքայադուստր Մարգարետի աճյունը, որի մարմինը դիակիզվել է իր ցանկությամբ։

Սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։ Արքայազն Չարլզը դարձավ թագավոր՝ վերցնելով Չարլզ III անունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ