Օլգա Բուզովան, Գուֆը եւ այլ հայտնիներ համերգային ծրագրերով հանդես կգան Երեւանում

Ռուսական շոուի բիզնեսի հայտնի աստղեր Օլգա Բուզովան, ռեփեր Գուֆը, Էլջեյը, Ջիգանը համերգային ծրագրերով հանդես կգան Երեւանում։

Սեպտեմբերի 24-ին երեւանյան ակումբներից մեկում կկայանա ռեփեր Գուֆի համերգը։ Ծրագիրն ավելի լիարժեք կդարձնեն` DJ SMOKE եւ DJ OCEAN-ը։

Հեռուստատեսային դիվա, երաժշտական ​​չարթերի թագուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան, առաջին անգամ մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում՝ նոյեմբերի 12-ին։ Երեկոյին կմասնակցեն նաեւ երգչուհիներ Իվետա Մուկուչյանն ու Եվա Ռիվասը։

Հոկտեմբերի 1-ին Երեւանում կկայանա Ջիգանի համերգը, որի հատուկ հյուրը կլինի «Hayat project»-ը:

Էլջեյի՝ հոկտեմբերի 7-ին կայանալիք համերգային ծրագրում կհնչեն նրա կատարմամբ հայտնի բոլոր հիթերը, ինչպես նաեւ նոր թրեքեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ