Աճուրդում վաճառքի է դրվելու 26 կարատանոց ադամանդով մատանին, որը սեփականատերը 1980-ականներին ընդամենը 13 դոլարով էր գնել Լոնդոնի հին ավտոմոբիլների շուկայից։ Այս բոլոր տարիներին նա վստահ է եղել, որ իր գնածը սովորական բիժուտերիա է։ Մատանին գնահատվել է 325-456 հազար դոլար։
Մի քանի տասնամյակ հետո մատանու սեփականատերը որոշել է այն ցույց տալ ոսկերչին, որը ենթադրություն է հայտնել, որ այդ քարը կարող է իսկական ադամանդ լինել։ Պարզվել է, որ դա ալմաստ է, իսկ մատանին 19-րդ դարում է պատրաստված եղել։