73-ամյա արքայազն Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորը` ստանալով Կառլ III անունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտնել է, որ արքայազն Չարլզը, մոր մահից հետո թագավորի կարգավիճակ ստանալով, ստացել է Կառլ III անունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Եղիսաբեթ II-ի մահվան մասին, նա երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի և մահացել 96 տարեկան հասակում։

Եղիսաբեթ II-ը երկրի պատմության մեջ ռեկորդային ժամկետով է զբաղեցրել թագավորական գահը՝ դառնալով թագուհի 1952 թվականին, երբ Չարլզը չորս տարեկան էր։

Թագուհու մահից հետո նրա ավագ որդին՝ Չարլզը, ով նոյեմբերին կդառնա 74 տարեկան, օրենքով նոր միապետ է դառնում։ Թագավորի կարգավիճակում նա պետք է նոր անուն ընդուներ։

Լիզ Թրասը կոչ է արել բրիտանացիներին համախմբվել նոր թագավորի շուրջ և օգնել նրան երդում տալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ