Գաղտնիք չէ, որ հղիությունից հետո կանանց մարմինը ձևափոխվում է: Իսկ ի՞նչ կլին, եթե կինը 5 երեխա ծննդաբերի,նույնիսկ դժվար է պատկերացնելը։ 32- ամյա այս ամերիկուհին՝ Բրենդան, այն երջանիկներից է, ով ունի 5 փոքրիկ հրաշք բալիկներ։
Նրան մարմինը որոշակի փոփոխություններ է կրել ծննդաբերություններից հետո։ Ամեն անգամ նա կիսվում էր իր լուսանկարներով որպեսզի ցույց տա թե ինչպես է փոխվում կնոջ մարմնի կառուցվածքը ամեն մի ծննդաբերությունից հետո։
Նա նշում է, որ սա է այն գինը, որով փոխհատուցում ես այս անգին հրեշտակների համար։ Շատերը նրան անվանում էին անճոռնի, տգեղ, բայց նա շարունակում էր կիսվել իր լուսանկարներով։
Բրենդան հավելեց, որ փոքրիկի համար էական չէ իր մայրիկի կառուցվածքը, քանի որ նրանք սիրում են հոգով։ Եվ որքան շատ ես նրանց տալիս այդ սերը այնքան գեղեցիկ ես նրանց համար։
Երեխաները մեծահասակներից տարբերվում են նրանով, որ նրանք սիրում են հոգով և սրտով։ Իսկ մեծահասակները սիրում են տեսքով․․․