Ռուսաստանը ցանկանում է, որ աշխարհը երեք սխալ թույլ տա․ Զելենսկու ուղերձը

Ես գնահատում եմ այսօր ձեզ հետ կապվելու և մեր պատմությունը պատմելու հնարավորությունը: Ուկրաինայի, նրա ժողովրդի և այն պատերազմի մասին, որը Ռուսաստանը մղում է մեր դեմ արդեն 189 օր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել Վենետիկի կինոփառատոնի մասնակիցներին։

«Պատմությունը դուրս է մրցակցությունից և դուրս է մարդկության ու ողջախոհության սահմաններից: Դրամա` հիմնված իրական իրադարձությունների վրա: Այն կյանքի են կոչել մարդասպանները, դահիճները, ահաբեկիչները։ Ողբերգությունը ուղեկցվում է ոչ թե Մորիկոնեի փայլուն երաժշտությամբ, այլ տգեղ երգերով ու պայթյունների, կրակոցների, օդային հարվածների ձայներով։

Սարսափ՝ 189 օր տևողությամբ, ոչ թե 120 րոպե։ 189 օր պատերազմ, որը շարունակվում է Ուկրաինայում, և որից իբր հոգնել են Եվրոպան և աշխարհը։ Այսպես է ասում Ռուսաստանը։ Սա այն է, ինչ ուզում է Ռուսաստանը։ Հենց դրան է ձգտում Ռուսաստանը։ Պարզունակ սյուժե երեք գործողությամբ՝ ընտելանալ պատերազմին, հաշտվել պատերազմի հետ, մոռանալ պատերազմի մասին: Այս գաղափարը երբեք չպետք է կյանքի կոչվի:

Մշակույթի աշխատողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, դրամատուրգներ, օպերատորներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, դիզայներներ, կինոքննադատներ և հազարավոր այլ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից և մեկ կինոյի ընտանիքից՝ ձեր դիրքը կարևոր է, ձեր ձայնը՝ ազդեցիկ, ձեր խոսքը՝ բարձր։ Նվազագույնը, որ կարող ես անել այսօր՝ չլռելն է, չվախենալը, երես չթեքելը, կողքով չանցնելն ու անտարբեր չլինել Ուկրաինայի պատերազմի նկատմամբ, որը սանձազերծել է Ռուսաստանը

Ես ցանկանում եմ, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր հաստատություն և համայնք հստակ պատկերացում ունենան, թե ինչի միջով է այժմ անցնում Ուկրաինան»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ