«Շուշին ոնց հանձնել են, հիմա ոնց ուզում են, թող հետ բերեն․․․»․ պատերազմի օրերին վարչապետ Փաշինյանի հանձնարարականն ու խորհրդավոր գրառումը

Այսօր արդեն դատարանի վճռով կալանավորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել Արզումանյանին մեղադրանք էր առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար։

Ի դեպ, MediaNews-ի` ՀՀ կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու մասին լուրն իմանալուց հետո Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը  ակնհայտ անփութություն կամ դավադրություն  նկատելով խիստ  զայրացել է, քանզի մինչ այդ  իրեն ամեն կերպ հավատացրել էին, որ հակառակորդը ոչ մի կերպ չի կարող մտնել Շուշի։ ԱԽ նիստի մասնակիցներին անգամ զարմացրել է վարչապետի խիստ տոնայնությունը, ով  ձեռքը սեղանին խփելով ասել է․

«Քանի կար Ղարաբաղից  հավատացնում էին, թե Շուշին ոչ մի կերպ չեն կարող վերցնել, հիմա պարզվում է արդեն դրանց վերահսկողության տակ է։ Ինչ  ուզեցին տվեցինք, ինչքան ուզեցին տվեցինք, էլ ինչ էր  պետք Շուշին պահելու  համար։ Ինձ  չի հետաքրքրում, Շուշին ոնց հանձնել են, հիմա ոնց ուզում են, թող հետ բերեն․․․»,- եզրափակել է իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հենց սրանով էր պայմանավորված արդեն նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջում, որը շատերի համար  տարօրինակ թվաց։ Նոյեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19։12-ին, երբ արդեն գրեթե բոլորը տեղյակ էին, որ Շուշին անցել է Ադբրեջանի վերահսկողության տակ, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝  «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Սա թերևս ամենավառ ապացույցն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջին պահը փորձել է հետ  վերադարձնել ՊԲ հրամանատարի անփութության ու հանցավոր անգործության հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը։

Հիշեցնենք, որ  այդ օրերին ՊԲ հրամանատարը Միքայել Արզումանյանն էր։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, «որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ