Միջնադարյան Ամբերդ ամրոցը կվերականգնվի

Կամրակայվեն ամրոցի վթարային հատվածներն ու կբարեկարգվի հուշարձանի տարածքը, այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության ղեկավար Վահրամ Դումանյանը։

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշшպաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում։ Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։ Դժվարամատչելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է։

Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազ-մական պատվարներից մեկը։ 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զո-րքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին։ Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կոր-ծшնումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զո-րքերը գրավեցին Ամբերդը։ 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։

1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջш-խջшխելով Գանձակի ամիրայության ռազ-մական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Զաքարյանները Ամբերդի՝ սելջուկներից ազատագրելու կապակցությամբ մի խաչքար են կանգնեցրել, իսկ ամրոցում թողել արաբերեն արձանագրություն։ Վաչե Վաչուտյանն ու նրա կին Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։

1236 թվականին Ամբերդը գրավվել և ավ-երվել է մոնղոլների կողմից։ 13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը։ Ամբերդը վերջնականապես կոր-ծшնվել է Լենկթեմուրի արշшվանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ