Մահացել է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միախայիլ Գարբաչովը

Մահացել է ԽՍՀՄ վերջին նախագահ Միախայիլ Գարբաչովը: Նա 91 տարեկան էր:

Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից հայտնում են, որ Գորբաչովը մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից:

Գորբաչովը եղել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարը. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1985-1991 թվականներին։ 1980-ականների վերջերին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1990-1991թթ.՝ ԽՍՀՄ նախագահ։ 1990 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ