Հայկ Մարությանը շարունակել է Տարոն Մարգարյանի գործելաոճը․ ՊՎԾ-ն արդեն մոտ 40 միլիոն դոլարի չարաշահումներ է հայտնաբերել

Թվում էր, թե  2018-ի Հեղափոխությունից հետո Երևանի  նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վերջ էր տալու  Երևանի քաղաքապետարանում ամեն տեսակի չարաշահումներին։ Բայց արի ու տես, որ  ոչ։ Պատահական չէր, որ Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո քաղաքապետարանում միլիարդավոր դրամների խախտումներ հայտնաբերվեցին։

ՊՎԾ֊ին արդեն իսկ հաջողվել է պարզել, որ 2018-2022 թվականներին  Երևանի քաղաքապետարանում եղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ:

ՊՎԾ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ վաղուց էին ցանկանում ստուգայցեր անել Երևանի քաղաքապետարանում, սակայն Հայկ Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքներին: Այս մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից բազմիցս տեղեկացրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ հենց  սա  էլ դարձել է այն հիմնական պատճառը, ինչի համար  Իմ Քայլը դաշինքը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և հեռացրեց նրան  քաղաքապետի պաշտոնից: Եվ միայն Հայկ Մարությանին  հեռացնելուց հետո Երևանի քաղաքապետարանում բացահայտվեցին միլիարդավոր դրամների չարաշահումներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  էլ ՊՎԾ-ն հայտնեց Երևանի քաղաքապետարանի կողմից օրենքի խախտումներով օտարված հողամասերի վերաբերյալ։

Փաստացի, Հայկ  Մարությանը շարունակել է նախկին քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի արատավոր պրակտիկան։

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ  Հայկ Մարությանը միայնակ չի գործել և առաջիկայում քաղաքապետարանում միլիոնավոր դոլարների չարաշահումների գործով կհանրայնացվեն նոր անուններ Հայկ Մարությանի մտերիմ շրջապատից, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցել են չարաշահումների կազմակերպման հանցավոր սխեմային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ