Ամենևին պատահական չէր, որ Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո քաղաքապետարանում միլիարդավոր դրամների խախտումներ հայտնաբերվեցին։
Ի դեպ, Պետական վերահսկողական ծառայության մեր աղբյուրները հայտնեցին, որ ՊՎԾ-ն վաղուց է ցանկացել ստուգումներ անել Երևանի քաղաքապետարանում, սակայն նախկին քաղաքապետը՝ Հայկ Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքներին: Այս մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից բազմիցս տեղեկացրել են նաև վարչապետ Փաշինյանին:
Արդյունքում բազմիցս զգուշացվել է նաև Հայկ Մարությանը, սակայն վերջինս այդպես էլ ականջալուր չի եղել և հետևություններ չի արել, եթե իհարկե ՊՎԾ ստուգումները չէին վնասում հենց իր՝ անձնական շահերին։
Պետական վերահսկողական ծառայության ստուգայցերին խոչընդոտելն էլ դարձել է այն հիմնական պատճառներից մեկը, ինչի համար իշխող Իմ Քայլը դաշինքը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և հեռացրեց նրան քաղաքապետի պաշտոնից: Եվ միայն դրանից հետո Երևանի քաղաքապետարանում բացահայտվեցին միլիարդավոր դրամների չարաշահումներ։
Հիշեցնենք, որ ՊՎԾ֊ին արդեն իսկ հաջողվել է պարզել, որ 2018-2022 թվականներին Երևանի քաղաքապետարանումեղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ: