Փարթամ վարսեր ունենալը ցանկացած կնոջ երազանքն է: Սովորաբար օրական թափվում է մոտ 100 մազ, որը բնական երեւույթ է: Հասկանալու համար, թե արդյոք դուք մազաթափության խնդիր ունեք, թե ոչ, անհրաժեշտ է մի մազափունջ վերցնել եւ մի փոքր ձգել: Եթե ձեռքի մեջ երկու մազ մնա, ապա անհանգստանալու կաիրք չկա, իսկ եթե ավելի շատ՝ պետք է միջոցներ ձեռնարկել:
Մենք կրկին շտապում ենք ձեզ օգնության հասնել և առաջարկել մի լավ միջոց մազաթափությունը կանխելու համար։
Նախ սկսենք այնտեղից, որ մեր արտաքին տեսքը պայմանավորմած է մեր առողջությունից։Եթե մենք ունենք որևէ օրգանի հետ կապված խնդիր ապա այն բացասաբար է անդրադառնալու մեր արտաքին տեսքի վրա։
Սովորաբար, մազաթափության պատճառ են դառնում հետեւյալ գործոնները՝ սթրես, հորմոնային խախտումներ, սխալ դիետա, մազերի համար նախատեսված քիմիական նյութերը, որոշակի դեղամիջոցների ընդունումը եւ իհարկե՝ գենետիկան:
Առաջարկում ենք հետևյալ բաղադրատոմսը․
1․500 գ մեղր
2․200գ հունական ընկույզ
3․30 գր. չորացրած մաղադանոս տերեւները
4․20 գր. իմբիր
5․100 գր. չամիչ
Նշված բաղադրիչները խառնում ենք իրար և ապակյա տարրայի մեջ լցնում տեղավորելով սառնարանի մեջ։Շաբաթը 3 անգամ այն պետք է ընդունել 1-2 գթալ վաղ առավոտյան, այն էլ սոված փորին։
Առողջ եղեք․․․