«Ես կարող եմ» սոցիալական գովազդ, որը նվիրված է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին։ Տեսահոլովակի նկարահանումները և հետարտադրական պրոցեսը տևել է գրեթե երեք ամիս, և ահա արդեն կարող ենք ձեզ ներկայացնել այն։
Երգի ուղերձն է ցույց տալ, որ Դաունի համախտանիշով երեխաները ևս ունեն լիարժեք կյանքով ապրելու, սովորելու, աշխատելու և նույնիսկ ընտանիք կազմելու բոլոր հնարավորությունները:
Պարզապես պետք է տալ նրանց այդ հնարավորությունը, շրջապատել ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրող ընտանիքով, և նրանք վստահաբար կապացուցեն բոլորիս, որ իրենք էլ կարող են:
Կարևորը ցանկությունն է, հավատը և մեր աջակցությունը․