Ի՞նչ է նշանակում երեխան մոր համար։Երեխան մոր կյանքն է։ Անտեսանելի թել է գոյանում, որը սերտորեն կապում է մոր և դեռ չծնված երեխային։
Արդյո՞ք մայրն ընդունակ է հերոսական քայլի։ Այ՛ո, անկասկած։Մայրերն առանց մտորելու կտան սեփական կյանքը՝ հանուն երեխայի։
Այս պատմությունը զարմացնում է իր անսահման սիրով։
Փրկարարական աշխատանքներն արդեն երկար ժամանակ էին ընթանում։Փլուզվել էր տուն։ Աշխատողների գերխնդիր էր գտնել և փրկել ողջ մնացածներին։Հերթական փլատակների տակ փրկարարները գտան մահացած կնոջ։
Հավանաբար կինը հարված էր ստացել գլխի և ողնաշարի հատվածում։ Նա այնպես էր դրել ձեռքերը, որ կարծես աղոթում էր․․․
Երբ փրկարարներն անցան առաջ, նրանցից մեկը վերադարձավ կնոջ մոտ և բացեց նրա ձեռքերը։ Կնոջ գրկում տղամարդը հայտնաբերեց ծածկոցի մեջ փաթաթված փոքրիկ երեխայի։
Պարզվեց, որ մայրը ամուր գրկել էր երեխային, որ ողջ մնար։ Մինչև բժիշկը հետազոտում էր փոքրիկին, փրկարարները գտան կնոջ հեռախոսահամարը, որտեղ պահպանված երկտող կար․
-Եթե դու ողջ մնաս, իմացի, որ քեզ շատ եմ սիրում․․․