Ուկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում: Այս մասին գրում է eurovoix-ը:

Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթեց Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան: Նա ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Հայաստանի պատվիրակը կատարել էր «Քամի-քամի» երգը:

Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ