Խոշոր հրդեհ Երևանում․ ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 1 հրշեջ- փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Պարզել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե թիվ 3 շենքի բակում, այլ թիվ 9։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով կանխել են Հովհաննես Ավետիսյանին պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, դեպքի վայրից հեռացրել են Արսեն Գևորգյանին պատկանող Mazda մակնիշի և Սամվել Մկրտչյանին պատկանող Chevrolet Groove մակնիշի ավտոմեքենաները։

Հրշեջները մարել են կրակը, սակայն ГАЗель-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ