«Հայտնվել ենք նոր մարտահրավերների առջև». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Թեհրանում կայացած հանդիպումների և հայտարարությունների վերաբերյալ հայկական քաղաքագիտական միջավայրի որոշ վերլուծություններ ու եզրահանգումներ իրապես վտանգավոր տեղ են տանում։ Լրջագույն մարտահրավերները չհաղթահարած, հայտնվել ենք նոր մարտահրավերների առջև, իսկ մեր աչքի առաջ ձևավորվում են վտանգավոր սպասումներ ձևավորող նարատիվներ, որոնք կարող են կործանարար լինել։

Մենք մեծագույն արհավիրք-պատերազմով՝ տարածքային և անդառնալի՝ մարդկային կորուստներով վճարեցինք նախկինում համատարած կոռուպցիայի, կեղծիքի, ընտրախախտումների՝ բռնազավթված իշխանության պատճառով։

Այժմ մի մեծ արհավիրք ենք հասունացնում մեր գլխին վտանգավոր անհոգության, անտարբերության և ոտքի վրա՝ հընթացս հարց լուծելու պետականությունը կործանող վարքագծով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ