Փարիզում վարչապետ Փաշինյանին ուղեկցող մեքենաների վրա հարձակում կազմակերպած ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է

Ֆրանսիայում ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Փափազյանը։ «Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում է անցանկալի անձ»: Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը:

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի հունիսի մեկին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հայ համայնքի մի քանի դաշնակցականներ,  որոնք դեմ էին Փաշինյանի վարած քաղաքականությանը, բողոքի ակցիա էին իրականացրել՝ փորձելով խոչնդոտել վարչապետի ավտոշարասյան տեղաշարժը: Մասնակիցները փորձել էի հարվածել շարասյան դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին։ Վարչապետըի հետ պաշտոնական այցոով Ֆրանսիա մեկնած Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ նաև իր մեքենային էին հարվածել։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանին ուղեկցող մեքենաների վրա հարձակումը կազմակերպել էր  ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։  

Թերևս  զարմանալ պետք չէ, որ վերջինիս մուտքը Հայաստան արգելվել է,  քանզի  Ֆրանսիայում Հայաստանի ղեկավարի ավտոշարասյան վրա հարձակումը ոչ այլ ինչ է, քան հակապետական գործողություն։ Եվ  ՀՀ կառավարության դեմ հարձակում ու հակապետական գործունեություն ծավալած անձանց մուտքը Հայաստան  պետք է արգելվի, իսկ ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանի օրինակը պետք է դաս լինի բոլորի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ