Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի հայ-վրացական սահմանին՝ Դեբեդ գետի վրա կառուցվող Բարեկամության կամուրջը։
Աշխատանքները հասել են ավարտական փուլին, կառույցի որակը փորձարկվում է։
Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի շինարարությունը սկսվել է 2021 թվականի գարնանը։ Հայ-վրացական նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 9 մլն եվրո։