Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակուն և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Միջնորդություն է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի «Ռենջ Ռովեր»-ը հայտնաբերելու համար:

Ըստ աղբյուրի՝ դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել է բավարարել միջնորդությունը: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել են «Ռենջ Ռովեր»-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ