Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոնից զրկելու հարցով ԱԺ-ն նիստ կհրավիրի. օրը հայտնի է

Ազգային ժողովի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հրավիրված ու անցկացված արտահերթ նիստը, ինչի ժամանակ ՔՊ-ականները գլխավոր դատախազ ու նոր ձևավորվելիք հակակոռուպցիոն դատարանի նոր դատավոր ընտրեցին, ավարտվեց:

Վաղը` հուլիսի 1-ին, Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի: Ինչ օրակարգով է լինելու արտահերթը. երեկ ԱԺ իշխանական պատգամավորները չգիտեին. ենթադրում էին, որ այս անգամ քննարկելու են ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի ու Իշխան Սաղաթլյանին պաշտոններից զրկելու հարցը:

ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ևս չբացառեց վաղն արտահերթ նիստ գումարելու տեղեկությունը, բայց օրակարգի մասով տեղեկություն չհայտնեց:

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու գործընթաց կսկսի: Իսկ գործընթացն, ըստ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, հետևյալ կերպ է լինելու. խմբակցությունը (այս դեպքում ՔՊ-ն) համապատասխան նախաձեռնություն դնում շրջանառության մեջ, ինչը քննարկվում, ապա քվեարկվում է ԱԺ-ում: Քվեարկությությունը տեղի է ունենում փակ, գաղտնի ռեժիմով:

Եվ քանի որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի ու Դոնթի Բանաձևի՝ Ազգային ժողովի փոխնախագահի ու մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններն ընդդիմությանն են պատկանում, հետևաբար Իշխան Սաղթելյանից ու Վահե Հակոբյանից հետո այդ պաշտոններում նորից պետք է ընդդիմադիրներ առաջադրվեն: Կառաջադրվեն, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց ՔՊ-ն այդ պաշտոններում չի կարող իր ներկայացուցիչներին ընտրել. հանձնաժողովները կմնան փոխնախագահների կառավարման ներքո:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս հանձաժողովների նախագահներին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ու տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեմն Գևորգյանին, ապա նրանց հարցը ՔՊ-ն պն դեռ չի քննարկել, քանի որ նրանք անհարգելի բացականեր չունեն, և իշխանությունն իրավական որևէ հիմք չունի նրանց պաշտոններից զրկելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ