2009 թվականին 55-ամյա այս կնոջ վրա հարձակվել էր շիմպազեն, որի հետևանքով կորցրել էր դեմքը և ձեռքերը։10 վիրահատությունից հետո վերջապես կարողացան վերականգնել վնասված դեմքը։
Ստորև ներկայացված է մի լուսանկար որտեղ նախքան վիրահատությունն է և վիրահատությունից հետո:
Ամերիկացի Չարլա Նեշը 4 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում է ստացել` շիմպանզեի կողմից հարձակման ենթարկվելու համար:
Դժբախտ պատահարի հետևանքով Նեշը կորցրել էր ձեռքերը, ինչպես նաև ստիպված է եղել վիրատահության միջոցով տեսքի բերել կենդանու կողմից այլանդակված դեմքը:
Ճակատագրական այդ օրը Նեշն այցելել էր հարևանուհուն` Տևիս շիմպանզեի տիրոջը:
Հարևանուհին խնդրել էր օգնել Տևիսին բակից բերել տուն: Անհայտ պատճառով այդ պահին կենդանին հարձակվել էր Նեշի վրա, պոկել կնոջ դաստակները, քիթը, շրթունքերը:
Նեշը, դիմելով դատարան, պահանջել էր 4 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։Ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ վայրի կենդանիները մնում են վայրի, պետք չէ տան պայմաններում պահել այդ կենդանիներին։Ի վերջո նրանց մեջ կարթնանա վայրի բնության վայրենությունը․․․