«Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում». Իոաննիսյան

Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում ունեցած ակնհայտ հակառուսական ելույթից հետո փողոց ելածները անելու են ամեն ինչ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը ունենա մենաշնորհ։

Եվ աննախադեպ հայամետ հայտարարություններ արած ԱՄՆ դեսպանի դեմ արշավը ևս այս տրամաբանության մեջ է»,- գրել է Իոաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ