ՊՆ-ն լրատվամիջոցի հրապարակումը որակել է անհեթեթություն, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հերքել 168.am-ի՝ «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել» տեղեկությունը:

ՊՆ-ն լրատվամիջոցի հրապարակումը որակել է անհեթեթություն, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:

Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:

Նշենք, որ կայքը, հղում անելով իր աղբյուրներին, չճշտված տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ