Ադրբեջանը որոշել է երկու նոր անցակետերի գտնվելու վայրը Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի իշխանությունները որոշել են Հայաստանի հետ սահմանին երկու նոր անցակետերի գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Անցագրային կետերի և տարածքների ցանկում, որոնցով անցնում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը» փաստաթղթում համապատասխան լրացումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։

Փաստաթղթի համաձայն՝ անցակետերը կտեղակայվեն (Սանասար) Կուբաթլիու և Կովսականի (Զանգելան) շրջանների համապատասխանաբար Էյվազլի և Ղազանչի բնակավայրերի տարածքում։ Սահմանային հսկողության լրացուցիչ կետեր կտեղակայվեն նաև Վարանդա (Ֆիզուլի) և Զաքաթալայի միջազգային օդանավակայաններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ