ԱՄՆ-ի 50-րդ և ամենավերջին նահանգը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը

Միսիսիպին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ-ի 50-րդ և ամենավերջին նահանգը, որը պաշտոնապես ընդունել է պատմական ճշմարտությունը:

Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ Միսիսիպիի նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։

Նշենք, որ ԱՄՆ-ի մյուս բոլոր նահնագները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունն ու պաշտոնապես ճանաչել այն: Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն երկու տարի շարունակ ապրիլքսանչոսյան իր ուղերձում օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանտեղահանության և բնաջնջման փաստերը նկարագրելու համար։

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ