Ընդդիմությունը որոշել է այսօր hայրենիքը փրկել կուշտ փորով հաց ուտելուց ու մազերը ֆենելուց հետո

Վերջին օրերին Երևանի փողոցներում Արցախը փրկող ընդդիմադիրները շարունակ պնդում են,  որ իրենց շարքերը գնալով  ավելանում են։ Այն ինչ, տեղի է ունենում հակառակ պրոցեսը՝ գնալով  նոսրանում են։ Օրինակ երեկ Ֆրանսիայի հրապարակում հայրենիքը որոշել էին փրկել մոտ 3500 ցուցարար։  Իսկ երեկ առավոտյան ցուցաարարների քանակն անգամ չի բավականացրել գոնե մի  քանի փողոց փակելու համար։  Համացանցում անգամ կադրեր հրապարակվեցին, թե  ինչպես էր  Գեղամ Մանուկյանը  խնդրում ոստիկաններին, որպեսզի թույլ տան ընդամենը 2 րոպեով փողոց փակեն։

Ինչևէ, այսօր ընդդիմադիրները որոշել են բողոքի ակցիաները սկսել կեսօրին՝ ժամը 12։00-ից։  Դե  շտապելու բան չկա,  կհասցնեն  փրկեն հայրենիքը։ Հավանաբար ընդդիմությունը որոշել է այսօր բողոքի ակցիաները սկսել կուշտ փորով հաց ուտելուց ու մազերը ֆենելուց հետո։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ