«Հարբած եկել էր, հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել է ու վսյո՝ լավ է արել. Ես էլ էի ուզում սիլլել, չեմ սիլլել». միջադեպ՝ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության նստացույցը։ Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ, որի ընթացքում, ինչպես նշեց ակցիային մասնակցող Արսեն Ղուկասյանը, որը հանրությանը հայտնի է զոհվածների հարազատների անցկացրած ակցիաներից և հանդիսանում է զոհված զինծառայողի հորեղբայր, նշեց, որ ոչ սթափ վիճակում գտնվող մի տարեց քաղաքացի մոտեցել է հացադուլ իրականացնող երիտասարդներին և հայհոյել, որից հետո ակցիայի մասնակիցներից ոմն մեկը ապտակել է հայհոյող քաղաքացուն, ինչից հետո՝ բերման ենթարկվել ոստիկանության կողմից։

«Հարբած եկել էր, հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել է ու վսյո։ Լավ է արել։ Ես էլ էի ուզում սիլլել, չեմ սիլլել։ Ծնող է հայհոյել, ո՞ր մի տղեն չէր սիլլի»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածը Արթուր անունով քաղաքացի է, որը մշտապես ներկա է եղել ընդդիմության ակցիաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ