Միանգամայն պարզ է ՌԴ-ի նպատակը մինչ մայիսի 9-ը․ Ուկրաինայի ՊՆ-ն

Ուկրաինայի ՊՆ խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը ՌԲԿ Ուկրաինա-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի Դաշնության ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է մինչև մայիսի 9-ն ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքները։ «Այժմ նրանց նպատակը միանգամայն պարզ է՝ դուրս մղել ուկրաինական ուժերը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններից և պահպանել «ցամաքային միջանցքը» դեպի ժամանակավոր օկուպացված Ղրիմ:

Հենց այս «հաղթանակն» է, որ իրենց կառավարությունը կփորձի «վաճառել» իր հասարակությանը»,- ասել է խոսնակը։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ ապագայում Ռուսաստանի Դաշնությունը կփորձի զարգացնել հարձակումն այլ տարածքներում, մասնավորապես՝ Խերսոնում՝ հնարավորինս շատ տարածքներ գրավելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ