«ՌԴ հատուկ գործողությունը կոչված է վերջ դնելու ԱՄՆ-ի գերակայության կուրսին»․ Լավրով

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կոչված է վերջ դնելու ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների անխոհեմ գերակայության կուրսին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր հատուկ ռազմական գործողությունը կոչված է վերջ դնելու միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների և նրան հետևող մյուս արևմտյան երկրների անխոհեմ ընդլայնմանը և գերակայության անխոհեմ կուրսին»,- ասել է նա։

Ինչպես նշել է Լավրովը, նման գերակայությունը կառուցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։

«Կոսովոյում առանց հանրաքվեի հնարավոր է ճանաչել անկախությունը, իսկ Ղրիմում հանրաքվեի արդյունքում, որին հետևել են օտարերկրյա հարյուրավոր օբյեկտիվ ներկայացուցիչներ, օտարերկրյա հասարակություններ, դա անհնար է: Իրաքում՝ ԱՄՆ-ից տասը հազար կիլոմետր հեռավորության վրա, նրանք երևակայեցին, թե իրենց ամերիկյան անվտանգությանը վտանգ է սպառնում, ռմբակոծեցին այն, ոչ մի սպառնալիք չգտան և նույնիսկ ներողություն չխնդրեցին: Իսկ երբ հենց մեր սահմանների մոտ «աճեցնում են» նեոնացիստների և ուլտրաարմատականների, Պենտագոնի գծով ստեղծում են տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ՝ իրականացնելով ինչ-որ փորձեր, որոնք հիմնականում ուղղված են կենսաբանական զենքի ստեղծմանը (հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ցրում են դրա վերաբերյալ բոլոր կասկածները), ապա այդ սպառնալիքին՝ մեր սահմանների մոտ, ոչ թե օվկիանոսից այն կողմ, մենք չպե՞տք է արձագանքենք»,- պարզաբանել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ