19-ամյա Քոնոր Դոուզինը իր ընկերոջ հետ ժամանակ էր անցկացնում քաղաքի կենտրոնում: Երեկոյան ժամը 10-ն էր, երբ նա մի տղամարդու նկատեց:Քոնորը սկսեց հետևել նրան: 5 րոպե գնաց նրա հետևից, մինչև բռնեց մութ այգում:
Տղամարդուն գցեց գետնին, խլեց նրա վերարկուն, հեռախոսը և դրամապանակը:Երբ Քոնորը զննում էր գողոնը, բացեց դրամապանակը:
Բացելուն պես ամաչեց իր արարքից։Տեսավ տուժածի անձը հաստատող փաստաթղթերը: Պարզվեց տուժածը տառապում էր աուտիզմի թեթև տեսակով:
Որոշ ժամանակ անց Քոնորը դիմեց ոստիկանություն և պատմեց, եղածի մասին և ասաց, որ արժանի է ճաղերի հետևում հայտնվելու:Դատարանը Քոնորին դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Տուժածը բացի թեթև վնասվածքներից՝ հոգեկան ցնցում էր ստացել: Հիմա նա վախենում է մենակ տնից դուրս գալ: