Ուկրաինայում ռուս զինվորականներին խոշտանգողները գերեվարվել են

ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Շամանովը պնդում է, որ Ուկրաինայում ռուս զինծառայողների նկատմամբ խոշտանգումներ իրականացնողները գերեվարվել են ՌԴ հատուկ ջոկատայինների կողմից:

Նրանք, ովքեր խոշտանգումների են ենթարկել մեր զինծառայողներին, երկար չեն ուրախացել, երեք օր անց մեր հատուկ ջոկատայինները գերի են վերցրեցրել այդ սրիկաներին։ Այսօր նրանք, ոտքերն ընկած, գթություն են խնդրում»,- ասել է Շամանովը։

Պատգամավորի խոսքով՝ երկու գերեվարվածներն էլ Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի անդամ են, ինչպես իրենք են հայտնել առաջին հարցաքննությունների ժամանակ։

Ռուսաստանի իրավապահ մարմինները եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չեն հայտնել կալանավորման մասին։ Բացի այդ, ոչ մի տեսանյութ կամ ֆոտոապացույց չի հրապարակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ