Հանրապետության տարածքում`
Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։