Տեսահոլովակի պրեմիերա․Գեղամ Նահապետյան — «Հազար Երանի»

Սարգիս Գրիգորյանի ու Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան արդեն համացանցում է:

Երգիչ Գեղամ Նահապետյանի կատարմամբ «Հազար երանի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է:

Հոլովակի սյուժեի հիմքում իրական սիրո պատմություն է: Հասուն տարիքի կայացած տղամարդն, ում մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը, սիրահարվում է մատուցողուհու: Մատուցողուհու կերպարում  Ռոզի Ավետիսովան է:

Տղամարդուն ինչ-որ բան խանգարում է առաջին քայլերն անել: Հետո պարզվում է, որ նա նախկինում ամուսնացած է եղել եւ երեխա ունի:

Տեսահոլովակում էկրանավորել են հայտնի մարդու կյանքի իրական պատմությունը: Թե ում մասին է խոսքը, կբացահայտվի հաջորդ հոլովակներում:

  • Music : Ruslan Elyazyan
  • Lyrics : Grigor Kyokchyan
  • Director : Vahe Harutyunyan (V.a.n media)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ