ՌԴ զինուժը շարքից հանում է Ուկրաինայի՝ միայն ռազմական օբյեկտները

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի միայն ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները։

Ռուսաստանից հայտարարել են, որ ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ հարակից թևերում գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ և վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են գրոհը լայն ճակատով: Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ հսկողության տակ են վերցվել Պյատիխատկի, Շևչենկովո, Պոլոգի, Գուսարկա, Նովոդանիլովկա և Շչերբակի բնակավայրերը»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների կողմից վերահսկողության տակ վերցված մի քանի բնակավայրերի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ