Երշիկըմսի ֆարշից պատրաստված, թաղանթապատված կամ անթաղանթ սննդամթերք է, որն օգտագործվում է առանց ջերմային մշակման։
Որպեսզի տավարի մսեղիքը դառնա օգտագործելի երշիկի պատրաստման համար, այն պետք է մաքրված (առանձնացված) լինի ոսկորներից, ճարպից, ջլերից, խոշոր արյունատար և ու ավշային անոթներից։
Ըստ դրա էլ մսեղիքը բաժանվում է 3 տեսակի՝ բարձր, 1-ին և 2-րդ ։
Բարձրի դեպքում աննկատելի են ճարպերը և շարակցական հյուսվածքը, իսկ առաջինի ու երկրորդի դեպքում շարակցական հյուսվածքի քանակը կազմում է համապատասխանաբար մինչև 6 և 20%։
Հայկական երշիկի տեսակ է մականեկը (մական բառից):