Խարկովում բնակելի շենքի վրա արկ է ընկել. կան վիրավորներ

Խարկովում բնակելի շենքի վրա արկ է ընկել. կան վիրավորներ
Խարկովում արկ է ընկել բնակելի տան վրա։ Ինչպես հաղորդում է «Суспільне»- ն՝ վիրավորվել է առնվազն մեկ մարդ:

Նախնական տվյալներով՝ տանը մի քանի հարկ է եղել, վիրավորվել է 26-ամյա երիտասարդ:

Նշվում է, որ արկն ընկել է 8-րդ հարկում գտնվող բնակարանի վրա, իսկ շենքը գտնվում է քաղաքի մուտքի մոտ ՝ «Գոպտովկա» անցակետից ոչ հեռու:

Ինչպես ավելի ուշ հայտնել Է Խարկովի արտակարգ օգնության մարզային կենտրոնի տնօրեն Վիկտոր Զաբաշտան՝ Կուրչատովի 21 բնակելի շենքի վրա արկի ընկնելու հետեւանքով վիրավորվել է 26-ամյա բնակիչ, նա գտնվում է «անհետաձգելի օգնության» բաժանմունքում: Այլ վիրավորների մասին չի հաղորդվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ