Բոլորս էլ լսել ենք մարդկանց վրա շնաձկների հարձակումների մասին: Սակայն պետք է նշել, որ շնաձկներից առավել սարսափելի ձկնատեսակներ էլ կան, որոնց ավելի լավ է երբեք չհանդիպել:
Այս վտանգավոր ձկների մասին իմանալուց հետո հնարավոր է այլևս երբեք ցանկություն չունենաք լողալու մոտակա գետում:
Պիրանյաները գիշատիչ ձկներ են, որ բնակվում են Կենտրոնական Ամերիկայի քաղցրահամ ջրերում` հիմնականում Ամազոնում: Պիրանյաները հայտնի են իրենց սուր ատամներով:
Վերին և ստորին ատամնաշարերի արանքում բաց տարածություն չի մնում: Այդ իսկ պատճառով` այս ձկները մեկ ակնթարթում զոհից միս են պոկում, կուլ են տալիս և նորից հարձակվում:Պիրանյաների մեծ վտառը 10-15 վայրկյանում կարող է հոշոտել հասուն ցուլին: