Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի:
Այս վիտամինը ցանցաթաղանթում վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար: Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:
Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը:
Բացի բետա կարոտինի հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին:
Գազարի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք արգելում են դառը թթուները:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը: Սա այն պատճառով, որ գազարը հարուստ է պոլիացետիկ հակաօքսիդանտ ֆալկարինոլով, որը պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ:
Նույն ձևով, գազարն ունի նաև քաղցկեղածին բջիջների աճը կանխարգելող հատկություն և նպաստում է մարսողական համակարգի առողջացմանը: