Համացանցում հայտնվել են էքսկլյուզիվ կադրեր ռուսական նոր՝ կուրացնող զենքից

 

Համացանցում հայտնվել  է  ռուսական  «Ֆիլին» տեսողա-օպտիկական միջամտությունների կայանի փորձարկումների տեսանյութը:

Ինչպես հաղորդում են այն նախագծողներն ու փորձարկողները` զենքը չեզոքացնում է նշանառությունը գիշերային ժամերին և մթնշաղի ժամանակ , հեռաչափերը, գիշերային տեսողության սարքերը և հակատանկային ղեկավարվող հրթիռների ուղղորդման համակարգերը:

Համալիրի աշխատանքային հեռահարությունը հասնում է մինչև 5կմ-ի:

Համակարգն արդեն տեղադրվել է ռուսական նավատորմի որոշ նավերում:

«Ֆիլին» կայանը մշակել է «Ռոստեխ» ընկերությունը:

«Ֆիլին»-ն ունակ է հակառակորդին կուրացնել մինչև 2 կմ հեռավորության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ