Փրկարարներն այս աղջնակին գտան մահացած…Այն, ինչին նրանք ականատես եղան ցնցեց ողջ աշխարհը

Օգոստոսի 24-ին Իտալիայում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ․ զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ Պեսկարա Դել-Տորոնտո քաղաքը հիմնովին ավիրվեց։

Փրկարարները կողմնորոշվում էին փլատակների տակից եկող ձայներով։ Փլված տներից մեկում նրանք հայտնաբերեցին 4-ամյա աղջնակի, ով ողջ էր մնացել միայն շնորհիվ 9 տարեկան ավագ քրոջ` Ջուլիայի։

Նա իր մարմնով ծածկել էր փոքրիկին։

Երբ փրկարարները տեղ հասան, դժբախտաբար, ավագ քույրն արդեն մահացել էր։ Այս պատմությունն այնքան էր հուզել փրկարարներից մեկին, որ նա փոքրիկի համար հրաժեշտի նամակ էր գրել․

«Բարև քաղցրս!!!

Ես օգնեցի, որ քեզ դուրս բերեն փլատակների տակից։

Կներես,շատ եմ ցավում, որ այդքան ուշ ձեզ հասանք։ Այն ժամանակ, երբ մենք եկանք, դու արդեն չէիր շնչում, բայց կցանկանայի, որ դու իմանայիր՝ մենք արեցինք ամեն ինչ, որ փրկենք ձեզ։

Այժմ, երբ ես տուն եմ վերադառնում, գիտեմ, որ ինձ վերևից հրեշտակ է նայում։ Մնաս բարով, Ջուլիա՛։ Ես սիրում եմ քեզ, չնայած դու չես կարող դա իմանալ։ Անդրեա»:

Այս պատմությունը տարածվեց աշխարհով մեկ և մեզ բոլորիս հիշեցրեց, որ ամենածանր պահին մարդիկ պատրաստ են իրենց կյանքը նվիրաբերելու հանուն հարազատի փրկության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ