Ի՞նչ կլինի մեզ հետ,եթե պատահմամբ խնձորի հետ որդ ուտենք

Պետք չէ խուճապի մատնվել, եթե խնձոր կամ այլ միրգ ուտելիս պատահմամբ նկատում եք, որ կերել եք նաև որդ։Որպես այդպիսին՝ ոչ մի լավ կամ վատ բան չի կատարվի ձեր օրգանիզմում։ Խնձորի որդերն ի զորու չեն բնակվել մարդու օրգանիզմում. նրանք ուղղակի կվերանան` ընկնելով ստամոքսահյութի մեջ:

Դա նույնիսկ այն դեպքում, եթե դուք ատամներով չեք ճզմել դրանց։ Հետո այն կմարսեք սովորականի պես։Միայն Ձեր երևակայությունը կարող է սրտխառնոցի և ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ։Ուղղակի պետք չէ դրան ուշադրություն դարձնել։ Եվ հետո մի՛ մոռացեք, որ որդերը մաքուր սպիտակուցներ են, և ասիական շատ երկրներում նրանց հենց այնպես են ուտում, որպես կերակրատեսակ։

Եվ ինչպես ժողովուրդն է ասում, «անպետք ու քիմիայով հարուստ մրգի մեջ որդը չի մտնում»։ Այնուամենայնիվ վստահ եղեք, որ 100%-անոց էկոլոգիապես մաքուր միրգ եք ուտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ