Ինչպիսի պայմաններում են ապրում մարդիկ երկրի ամենախիտ բնակեցված՝ Մհինգո կղզու վրա

Աֆրիկյան ձկնորսներ Դալմաս Տեմբոյին և Դորժ Կիբեբեին ապրում են աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու վրա, որը կոչվում է Մհինգո։Այն գտնվում է Վիկտորիա լճի վրա։

1991 թվականին երկու ձկնորսներով  որոշում են բնակեցնել 1,8 հազար քմ տարածքով Մհինգո կղզին։ Այս հողատարածքը ազատ էր մնացել, քանի որ բնիկները այն համարում էին Կալելե չար ոգու տունը։

Այս կղզում հաստատվելուց առաջ տղմարդիկ 300 կգ ձուկ են տվել հզոր կախարդներից մեկին, որը Կալելեին քշել է կղզուց։

Այդպես տղամարդիկ դարձել են այս կղզու առաջին բնակիչները։ Մի որոշ ժամանակ անց նրանց են միացել Ուգանդայի, Տանզանիայի և Քենիայի ևս 60 բնակիչներ։

2009 թվականին Մհինգոյի բնակչությունը հասել է 131 մարդու, որից հետո պատվավոր սենատորներ Դալմասն ու Դորժը որոշում են այլևս ոչ ոքի կղզի չթողնել բնակության։

Մհինգոյում ապրող ընտանիքը մեկ շաբաթում այնքան է վաստակում, որքան հարևան երկրների միջին վիճակագրական բնակիչները 2-3 ամսվա ընթացքում, չնայած որ իրենց եկամտի 60%-ը նրանք հանձնում են։

Տղամարդիկ հիմնականում ձկնորսությամբ են զբաղվում, իսկ նրանց կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում։ Զանցանքի համար կարող են պատժել մտրակի հարվածներով։

Ամենազավեշտալին այն է, որ կղզուց 200 մետրի վրա գտնվում է Ուսինգո կղզին, որն ավելի մեծ է, բայց բնակեցված չէ։ Բանն այն է, որ տեղի բնակիչները գտնում են, որ այդ հողակտորը Տուկա չար ոգու բնակավայրն է։

Նրանց կարծիքով հենց Ուսինգո է քշվել Կալելեն։ Այսքան տարիների ընթացքում Մհինգոյի բնակիչները չեն կարողացել այնքան զորեղ կախարդ գտնել, որը կկարողանար քշել չար ոգուն միանգամից երկու կղզիներից էլ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ