Սա տեսողական խաբկանք չէ, բայց նման բան հաստատ ձեր կյանքում չեք տեսել

Մագդեբուրգի ջրային կամուրջը երկու կարևոր ջրանցքները՝ Էլբա-Հավելը և Միջգերմանականը միավորող ջրային կամուրջ է Գերմանիայում, որով իրականացվում է հաղորդակցումը արդյունաբերական շրջանի հետ:

Կամուրջը գտնվում է Մագդեբուրգի կենտրոնից 10 կմ հյուսիս:

Էլբայի աջ ափին, կամրջի մոտ գտնվում է Հոենվարտե բնակավայրը:Կամրջի երկարությունը կազմում է 918 մետր:

Կառուցման միտքն առաջին անգամ արտահայտվել է դեռևս 1919 թվականին, իսկ 1938 թվականին պատրաստ էին Ռոտենզե նավամբարձիչը և կամրջասյուները: Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ շինարարությունը հետաձգվեց:

Սառը պատերազմի սկզբում՝ Գերմանիայի բաժանումից հետո ԳԴՀ կառավարությունն անորոշ ժամանակով հետաձգում է շինարարությունը:

Գերմանիայի վերամիավորումից հետո կամրջի կառուցումը նորից է դառնում առաջնային խնդիր:Շինարարությունն սկսվեց 1997 թվականին և ավարտվեց վեց տարի անց՝ 2003 թվականի հոկտեմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ