Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը գրեթե բացահայտված է

Բերմուդյան եռանկյունին համարվում է ամենաառեղծվածային և վտանգավոր վայրը Ատլանտյան ջրերում: Դարեր ի վեր այստեղ անհետացել է օդային և ծովային տեխնիկան՝ անձնակազմով:

Ոմանք արդարացիորեն նշում են, որ այս շրջանում անոմալիաները տեղի են ունենում միանգամայն հասկանալի պատճառներով. այստեղ նավիգացիան հասարակ չէ, առկա են բազմաթիվ ծանծաղուտներ, իսկ ակնթարթորեն ձևավորվող փոթորիկներն ու ցիկլոնները խլում են օդաչուների և նավաստիների կյանքը:

Տրամաբանական տեսանկյունից այս փաստարկները ճիշտ  են, բայց ինչպե՞ս են սկեպտիկները բացատրում այն փաստը, որ տեխնիկայի անհետացումը Բերմուդյան եռանկյունում  մի քանի անգամ գերազանցում է Ատլանտյան օվկիանոսի ցանկացած այլ հատվածի թվին:

ԱՄՆ օդերևութաբանները հանգել են որոշակի եզրակացության, ինչը կարող է վերջ տալ եռանկյունու առեղծվածին:

Կոլորադոյից օդերևութաբան Սթիվ Միլլերը հանգել է հետաքրքիր և ճշմարտանման եզրակացության: Նրա կարծիքով՝ Բերմուդյան եռանկյունու վտանգավորության պատճառը օդային անոմալիայի մեջ է: Իր կռահումները պրակտիկայում հաստատելու համար նա կազմակերպել է սեփական թիմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ