Կանադայում ցրտահարված կատուները տաքանալու միջոց են գտել՝ ընտրելով Իլոն Մասկի Starlink արբանյակային ալեհավաքը։ Այս մասին Twitter-ում պատմել է տեղի բնակիչ Ահարոն Թեյլորը։
Համացանցի աշխատանքում ընդհատումներ են նկատել։
Հետաքննելով, թե ինչն է եղել պատճառը, Թեյլորը հայտնաբերել է իր ընտանի կենդանիներին, որոնք ձմռանը տաքանում էին՝ նստելով ալեհավաք սարքի վրա:
«Starlink»-ը հիանալի էր աշխատում, քանի դեռ կատուները չէին հայտնաբերել, որ ափսեն ջերմություն է արձակում ցրտին»,- գրել է համացանցի օգտատերերից մեկը։